Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

«Շանթ և ազատություն» հիմնադրամը արդեն փաստ է

«Շանթ և ազատություն» հիմնադրամը արդեն փաստ է
24.01.2014 | 14:53

Օրերս Շվեյցարիայի հայկական համայնքի մի խումբ անդամներ հիմնադրամ են ստեղծել` «անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին, քաղաքական հայացքների և քաղաքացիական ակտիվության համար տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին» աջակցելու նպատակով:

Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանում հաճախ խաղաղ ցույցերը, քաղաքացիների ինքնաարտահայտման բողոքի սահմանադրական դրսևորումները ավարտվում են ձերբակալություններով, վարչական տույժերով և ազատազրկմամբ: Այսօր ՀՀ–ում մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ կան»: Ըստ հայտարարության հիմնադրամը ստեղծվել է քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքի անդամներին` «ծանր հոգեբանական և նյութական պայմաններում հայտնված ծեր մարդկանց, կանանց և երեխաների» բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելու համար:

«Շանթ և ազատություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են Էդուարդ Զորիկյանը, Արթուր Ազարյանը, Միքայել Հայրապետյանը, Արուսյակ Հայրապետյանը և Ստեփան Դանիելյանը, հիմնադիրն է` Ֆելիքս Հայրապետյանը: Արդեն ստացվել են առաջին նվիրատվությունները, որոնք հնարավոր է իրականացնել ինչպես առցանց` www.shantfoundation.org կայքի միջոցով, այնպես էլ բանկային փոխանցումով`

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՖԲԸ
SWIFT: ARMIAM22

«Շանթ և ազատություն»
հ/հ 1570018401620100 (AMD)
հ/հ 1570018401620101 (USD) (միջնորդ բանկ` Citibank NA, New York)
հ/հ 1570018401620146 (EUR) ( միջնորդ բանկ` COMMERZBANK AG, FRANKFURT)

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ